«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության պատգամավորների խումբը Պետդումայում հետ է կանչել նախկինում առաջ քաշած օրինագիծը ՌԴ-ին նոր սուբյեկտների միացման կարգի հեշտացման մասին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Դումայում սահմանադրական օրենսդրության եւ պետական շինարարության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Պլագինը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Խորհրդականի խոսքով՝ այս պահին փաստաթուղթը քննարկվում է Վենետիկյան հանձնաժողովում, այն ներառված է մարտի 21-ին կայանալիք նիստի օրակարգում: Վենետիկյան հանձնաժողովի կայքում տեղադրված եզրակացության նախագծում նշվում է, որ նախաձեռնություն անհամատեղելի է միջազգային իրավունքի նորմերի հետ: «Որքան ինձ հայտնի է, օրինագծի հեղինակները հետ են կանչել այն: Ենթադրում եմ, կոմիտեն մոտ ժամանակներում համապատասխան նամակ կստանա»,- ասել է Պլագինը: Այդ կերպ նա արձանագրել է, որ Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը ենթակա առարկա գոյություն չունի:
Փետրվարի վերջին «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության պատգամավորները Պետական դումայում ՌԴ կազմում նոր սուբյեկտի ընդունման կամ ստեղծման կարգի մասին 2001թ.-ի օրենքի ուղղում մտցրեցին: «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության առաջին փոխնախագահ Միխայիլ Եմելյանովը պարզաբանել է. «Գործընթացը հետեյալն է. առաջարկի նախաձեռնողները՝ օտար երկրի մի հատվածի պետական իշխանության մարմինները դիմում են Ռուսաստանի նախագահին: Նախագահն այդ մասին տեղեկացնում է Դաշնության խորհրդին, Պետական դումային, կառավարությանը»: Համաձայնության դեպքում նախագահն դաշնային սահմանադրական օրենքի օրինագիծ է առաջ քաշում մեկ այլ օբյեկտի ՌԴ կազմում ընդգրկելու վերաբերյալ:
Ուղղման համաձայն նոր օբյեկտի միացումը հնարավոր է երկու դեպքում՝ եթե բնակիչները կողմ են քվերակել հանրաքվեի ընթացքում, կամ եթե մեկ այլ պետության տվյալ հատվածի պետական իշխանության լեգիտիմ մարմինները դիմեն Ռուսաստանին:




























