Եվրամիությունը սկսել է քննարկել անհրաժեշտ միջոցները, որոնք թույլ կտան նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Այդ մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նխարար Ուիլյամ Հեյգը:

Բրյուսելում ԵՄ ԱԳՆ խորհրդի նիստից հետո Հեյգը Sky News-ի եթերում նշել է, թե իրենք սկսել են քննարկել երկարաժամկետ հեռանկարում էներգետիկ կախվածությունը նվազեցնելու հարցը:

Նա նաեւ նշել է, թե ՌԴ դեմ պատժամիջոցների ցանկում կարող են նոր անուններ հայտնվել, իսկ պատժամիջոցների ընդլայնման հարցը կախված է Ղրիմի հանրաքվեին Ռուսաստանի արձագանքից: