Մոլդովան երբեք չի ճանաչի «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում անցկացված կեղծ հանրաքվեր արդյունքները, որոնք ընթացել են նույն սցենարով, ինչպես Մերձդնեստրում»: Այդ մասին հայտարարել է Մոլդովայի Հանրապետության վարչապետ Յուրի Լյանկեն Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսնադր Տուրչինովի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է censor.net-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների, կառավարությունների, խորհրդարանների միջեւ համագործակցության հարցեր եվրոպական ինտեգրացման ուղիով համատեղ ընթանալու կապակցությամբ: Բացի այդ, քննարկվել է Ղրիմի թերկակղզում ստեղծված իրավիճակը:

Տուրչինովի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Ղրիմում, ոչ այլ ինչ է, քան ՌԴ անհիմն ագրեսիա, որը որեւէ բացատրություն չունի՝ ոչ իրավական, ոչ բարոյական: «Կեղծ հանրաքվեն չէր կայանա առանց ռուսական զենքի ու զորքի առկայության: Այս բեմականացումը, որ խաղացին թերակղզու տարածքում լեգիտիմ չէ, ինչն ապացուցեց Ուկրաինայի Սահմանադրական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը: Չնայած ամեն ինչին, մենք շարունակում են մեր շարժումը դեպի ԵՄ»,- նշել է Ուկրաինայի խորհրդարանի ղեկավարը՝ հույս հայտնելով, որ Ուկրաինային ռազամավարական գործընկերների օգնությամբ կհաջողվի լուծել Ղրիմի հետ կապված բոլոր հարցերը:

Իր հերթին Մոլդովայի Հանրապետության վարչապետ Յուրի Լյանկեն ընդգծել է Մոլդովայի պատրաստականությունն ամրապնդել Ուկրաինայի հետ քաղաքական երկխոսությունը: «մենք պատրաստ ենք ձեռնարկել բոլոր համատեղ միջոցառումները տարածաշրջանում խաղաղության ապահովման համար»,- հավելել է նա: