Ուկրաինան պատրաստվում է վերադարձնել ինչպես օտարերկրյա, այնպես էլ նախկին ԽՍՀՄ ներպետական ակտիվների մի մասը: ՈՒՆՆ-ի փոխանցմամբ, խոսքը ԽՍՀՄ նախկին «Խնայբանկում» պահվող  80 մլրդ դոլարի չափով գումարների մասին է: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Պավել Պետրենկոն ճեպազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ Ուկրաինան մտադիր է միջազգային դատական ատյաններում ներկայացնել փոխհատուցման հարցը: Այժմ մշակվում են ՄԱԿ-ին առընթեր միձազգային դատարան դիմելու փաստաթղթերը, որ ՌԴ-ն ոտնձգություն է կատարել երկրի տարածքային ամբողջականության դեմ: Նա հիշեցրել է, որ ուկրաինական կողմն առ այսօր չի ստորագրել փաստաթուղթ, որ ռուսաստանը կարող է տիրապետել այդ ունեցվածքին:

Նա նաեւ նշել է, թե հավակնություններ են ներկայացվելու նախկին ԽՍՀՄ ունեցվածքի վերաբերյալ, որը պատկանում է Ուկրաինային՝ որպես ԽՍՀՄ նախկին հանրապետության եւ այդ երկրի հիմնադիրներից մեկի: