Ռուսաստանցի գիտնականները Չելյաբինսկի երկրամասի Չեբարկուլ լճի էլեկտրամագնիսական զոնդավորման միջոցով հայտնաբերել են կասկածելի ահռելի օբյեկտ:

Այն երկու մետր երկարություն եւ մի քանի տոննա քաշ ունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԳԱ Ուրալի բաժանմունքի երկրաֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Արկադի Օվչարենկոյին:

Առայժմ այն ափ բարձրացնելու պլաններ դեռ չկան, դեռ պետք է պարզել՝ չի խաբել արդյոք սարքավորումը:

Գիսաստղը Չելյաբինսկում ընկել էր 2013թ. փետրվարի 15-ին: Տիեզերական մարմնի երկարությունը 19,8 մետր է եղել, քաշը՝ 7-ից 13 հազար տոննա: