Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը, Լիտվայի Սեյմի նախագահ Լորետա Գրաուժինենեն եւ Լեհաստանի Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչը համատեղ հայտարարություն են տարածել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է ЛІГА-ն:
Նրանք հայտարարել են, թե Ղրիմի Գերագույն ռադայի որոշումը՝ հանրաքվե անցկացնելու մասին, ապօրինի: Նրանք աջակցություն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, նաեւ ընդգծել են Ուկրաինայի գործող ղեկավարության լեգիտիմությունը:
Նրանք դատապարտել են ռուսական զինված ուժերի «ագրեսիայի ակտը» եւ Ուկրաինայի տարածքի մի մասի փաստացի օկուպացիան՝ Ռդ-ին կոչ անելով անհապաղ եւ անմիջական բանակցություններ սկսել Ուկրաինայի ղեկավարության հետ:




























