Ղրիմում կիրակի կայացած հանրաքվեն կարող է սրել իրավիճակն Ուկրաինայում: Associated Press-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեփան Դյուժարիկը: Նրա խոսքով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորը հիասթափված է եւ մտահոգված Ղրիմում կայացած հետո ստեղծված իրավիճակից:
Դյուժարիկի խոսքով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր կուսակցություններին զերծ մնալ բռնություններից, իսկ «ազդեցիկ մարդկանց՝ խուսափել քայլերից, որոնք կարող են խորացնել հակասությունները»: Նա կոչ է արել քաղաքական եւ դիվանագիտական լուծումներ գտնել՝ համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության: Այս սկզբունքներից մեկը ենթադրում է Ուկրաինայի ամբողջականության եւ ինքնիշխանության հարգում:
Նա նշել է, թե ճգնաժամի խորացումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ոչ միայն տարածաշրջանի, այլեւ դրա սահմաններից դուրս:




























