Ռուսաստանը պատասխանել է Ուկրաինայի պահանջներին: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ԱԳՆ-ն, Ռուսաստանը պնդելու է Կիեւի կողմից նախկին ԽՍՀմ պարտքի 20 մլրդ դոլարը փոխհատուցելու վրա, եթե Ուկրաինան վերադառնա «զրոյական պարտքի» խնդրին:

ՌԴ ԱԳՆ-ն իր զարմանքն է հայտնել վարչապետ Արսենի Յացենյուկի եւ ԱԳ նախարարի պաշտոնակար Անդրեյ Դեշիցայի հայտարարությունների կապակցությամ:

«Դեռ 2005թ. մարտի 31-ին Ուկրաինայի ԱԳՆ-ին ՌԴ ԱԳՆ փոխանցած նոտայում նշվել է, որ Ուկրաինան 194թ. դեկտեմբերի 9-ին պարտավորություն է վերցրել փոխանցել, իսկ ՌԴ-ն ընդունել նախկին ԽՍՀմ պարտքի իր բաժինը, որը 1994թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմում էր 6,8 մլրդ, իսկ այժմ 20 մլրդ դոլար:

«Եթե Ուկրաինան  վերադառնում է «զրոյական տարբերակի» խնդրին, ռուսական կողմը իրեն իրավունք է վերապահում պնդել նախկին ԽՍՀՄ պարտքի անհապաղ փոխհատուցման վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ուկրաինան պատրաստվում է վերադարձնել ինչպես օտարերկրյա, այնպես էլ նախկին ԽՍՀՄ ներպետական ակտիվների մի մասը: ՈՒՆՆ-ի փոխանցմամբ, խոսքը ԽՍՀՄ նախկին «Խնայբանկում» պահվող  80 մլրդ դոլարի չափով գումարների մասին է: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Պավել Պետրենկոն ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ Ուկրաինան մտադիր է միջազգային դատական ատյաններում ներկայացնել փոխհատուցման հարցը: Այժմ մշակվում են ՄԱԿ-ին առընթեր միձազգային դատարան դիմելու փաստաթղթերը, որ ՌԴ-ն ոտնձգություն է կատարել երկրի տարածքային ամբողջականության դեմ: Նա հիշեցրել է, որ ուկրաինական կողմն առ այսօր չի ստորագրել փաստաթուղթ, որ Ռուսաստանը կարող է տիրապետել այդ ունեցվածքին: