Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ղրիմի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն ճանաչելու մասին, ահղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ըստ հրամանագրի՝ Ղրիմի անկախությունը Ռուսաստանի կողմից ճանաչվում է մարտի 16-ին կայացած հանրաքվեի հիման վրա: Ռուսաստանը նաեւ ճանաչումէ Սեւաստոպոլ քաղաքի հատուկ կարգավիճակը Ղրիմի կազմում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից:
Նշենք, որ մարտի 17-ին Ղրիմի իշխանությւոնները հայտարարել էին թերակղզու անկախության մասին: Անկախություն հռչակելուց հետո Ղրիմը դիմելու է Ռուսաստանին՝ Դաշնության սուբյեկտի կարգավիճակով նրա կազմում ընդգրկվելու խնդրանքով:
Նշենք, որ հանրաքվեն չեն ճանաչել պաշտոնական Կիեւը, նաեւ միջազգային հանրությունը: ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը դա գնահատել են որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականության ոտնձգում, եւ պատժամիջոցներ մտցրել ռուսաստանցի եւ ուկրաինացի քաղաքական որոշ գործիչների նկատմամբ:




























