Եվրամիությունը հրապարակել է 21 ռուսաստանցի եւ ուկրաինացի պաշտոնյաների ցուցակ, որոնք նպաստել են Ղրիմն Ուկրաինայից անջատվելուն: Ցանկը ներկայացրել է Reuters գործակալությունը:
Ցանկում ընդգրկվել է նաեւ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը, որը 2014-ի մարտի 1-ին աջակցել է ՌԴ զինված ուժերի մուտքը Ղրիմ:
Հայաստանի հերոսի կոչում ստացած, Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը, ով մարտի 1-ին սատարել էր ռուսական զորքերի մուտքը Ղրիմը: 1980-ականների վերջին Ռիժկովը գլխավորել է ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը, անձամբ է վերահսկել Լենինականի (ներկայյումս՝ Գյումրի) վերականգնումը երկրաշարժից հետո:
Ցանկում է նաեւ Ղրիմի «վարչապետ» Սերգեյ Աքսենովը: Նրա պաշտոնը Reuters-ը գրել է չակերտների մեջ, քանի որ նրան չի աջակցել Տուրչինովը:
Տուրչինովի ազգանվան կողքին ոչ մի պաշտոն չի նշված, ուստի տեղյակ չլինելով Ուկրաինայի իրադարձությունների մասին անգլալեզու ընթերցողը դժվար թե հասկանա, ինչու է պետք Տուրչինովի հավանությունը:
«Սեւ ցուցակում» են նաեւ Ղրիմի ԳԽ նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը Սեւաստոպոլի քաղաքապետ Ալեքսեյ Չալին (նրա պաշտոնը եւս չակերտների մեջ է առնված):
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր էր ստորագրել յոթ ռուսաստանցի գործիչների ակտիվների ձերբակալման մասին: Ցուցակում հայտնվել են Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ու փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ինչպես Վլադիսլավ Սուրկովը, Սերգեյ Գլազեւը, պատգամավորներ Ելենա Միզուլինան, Լեոնիդ Սլուցկին ու Անդրեյ Կլիշասը:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր էր ստորագրել ռուսաստանցի մի շարք պաշտոնյաների ակտիվները կալանքի տակ վերցնելու մասին: Այդ ցանկում են ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը, Պետդումայի պատգամավոր Ելենա Միզուլինան, ինչպես նաեւ ուկրաինացի մի շարք պաշտոնյաներ:


























