Ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը վաճառել է Apple-ի եւ Facebook-ի իր բաժնետոմսերը, եւ իր ներդրումային պորտֆելում ավելացնում է չինական ակտիվները:
«Օտարերկրյա ինտերնետ-ընկերություններում մեր ներդրումների ընդհանուր ծավալի 70-80 տոկոսը բաժին է հասնում է չինական շուկային»,- հայտարարել է USM Advisors-ի(կառավարում է Ուսմանովի ակտիվները) նախագահ Իվան Ստրեշինսկին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:Ստրեշինսկու խոսքով՝ Ուսմանովի «չինական» պորտֆելում հիմնականում Alibaba-ի, JD.com-ի բաժնետոմսերն են եւ «մեծ ներուժ ունեցող որոշ այլ ընկերությունների»:Alibaba Group-ը հաղորդել է ամերիկյան բորսայում լիսթինգի նախապատրաստվելու գործընթացի մեկնարկի մասին: Ընկերության IPO-ն կարող է կազմել ավելի քան 16 մլրդ դոլար եւ դառնալ խոշորագույններից մեկն աշխարհում:
JD.com-ը IPO նախապատրաստմանը կարող է անցնել հաջորդ եռամսյակում եւ այն կարող է գնահատվել ավելի քան 20 մլրդ դոլար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:Ուսմանովը մոտ 100 մլն դոլարի դիմաց ձեռք էր բերել Apple-ի բաժնետոմսերը նախորդ տարվա ապրիլին: Այս փաթեթը վաճառվել էր այս տարի այն բանից հետո, երբ Ուսմանովն աստիճանաբար սկսել էր վաճառել Facebook-ի բաժնետոմսերը, հաղորդել է Ստրեշինսկին:Ուսմանովը բարձրտեխնոլոգիական ակտիվներում ռուս ամենահաջողակ ներդրողն է: 2009թ.-ին նրա DST հիմադրամը ներդրումներ կատարեց Facebook-ում, իսկ այն բանից հետո, երբ սոցցանցը IPO անցկացրեց, DST-ը իր բաժնետոմսերի վաճառքի շնոհիվ մոտ 1.4 մլրդ դոլար աշխատեց: DST-ին էին պատկանում նաեւ Groupon եւ Zynga ընկերությունները:




























