Microsoft-ը ներ միջոցառում է ձեռնարկել, որը նպաստելու է, որպեսզի օգտատերերը Windows XP-ից անցնեն ավելի ժամանակակից օպերացիոն համակարգի:

Նրանք, ովքեր մինչ այժմ չեն հրաժարվել հնացած ծրագրային պլատֆորմից, որպես խրախուսում առաջարկվում է ստանալ 50 դոլարի չափով զեղչի կտրոն: Այն հնարավոր կլինի ծախսել Microsoft Store-ում ինչպես ծրագրային սարքավորման, այնպես էլ տարբեր սարքերի ձեռքբերման համար, ինչպես օրինակ խաղերի սարքեր կամ բջջային հեռախոսներ:50 դոլարի զեղչի առաջարկը տարածվում է միայն ԱՄՆ-ում բնակվող քաղաքացիների վրա, ովքեր օգտվում են ամերիկյան Microsoft Store-ից, գրում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով The Next Web-ին:

Դրանից բացի, հին համակարգիչների սեփականատերերին, ովքեր որոշել են Windows XP-ը փոխարինել Windows 8ժով, առաջարկում են մի շարք զեղչեր, այդ թվում նաեւ պլանշետների, մոնոբլոկների եւ նոութբուքերի համար:Հիշեցնենք, որ Windows XP-ը կդադարի աջակցվել 2014թ.-ի ապրիլից: