Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին չի բացառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցների հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:
«Մեր իշխանությունները կարող են ֆիզիկականա ու իրավաբանական անձնանց ավելի լայն ցուցակ կազմել, եւ մենք կանենք դա անհրաժեշտության սահմաններում, եթե Ռուսաստանի համար գինը բարձրացնելու կարիք լինի»,- հայտարարել է Քարնին:
Ինչպես նշում է AP-ը, հակառուսական պատժամիջոցների փաթեթում Օբաման սառեցրել է ռուս 7 պաշտոնյանի հաշիվենրը՝ ներառյալ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդականներին: Նա հայտարարել է, որ «Ռուսաստանի համար գինը» պետք է ավելացնել, իսկ պատժամիջոցները տարածել ավելի շատ թվով մարդկանց համար:
Արիզոնա նահանգից սենատոր Ջոն Մաքքեյնը պատժամիջոցների վերաբերյալ բացասաբար է արտահայտվել. «Պատժամիջոցները կիրառվել են 7 անձի նկատմամբ, այն դեպքում, երբ բացահայտ ագրեսիա է տեղի ունեցել»:



























