Աստրախանի օդանավակայանում հարկադրված վայրէջք է կատարել ուղեւորատար ինքնաթիռը, որը Մոսկվա-Գոա չվերթն էր իրականացնում: Արտակարգ պատահարի պատճառը ծեծկռտուքն էր հարբած կարգազանցների միջեւ, հաղորդում է Ինտերֆաքսը:
Աղբյուրի համձայն՝ Դոնի Ռոստովի վրայով անցնելիս օդանավի ուղեւորները, որոնք չարաշահել էին ալկոհոլը, ծեծկռտուք են սկսել: Հրամանատարը Աստրախանում հարկադրված վայրէջք կատարելու մասին որոշում է ընդունել: Ծեծկռտուքի հետեւանքով, նախնական տվյալների համաձայն, կան տուժածներ: Ոստիկաններից բացի թռիչքուղի են ժամանել նաեւ շտապօգնության խումբ:
Ինքնաթիռում ավելի քան 210 ուղեւոր կար: Պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն ստացվել:




























