Կանադան խոստանում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի եւ Ղրիմի պաշտոնյաների նկատմամբ «ռուսական կողմից Ղրիմում անօրինական, վտանգավոր եւ միակողմանի գործողությունների համար անցած հանգստյան օրերին»: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Սթիվեն Հարփերը, հաղորդում է Reuters-ը:

«Կանադայի կառավարությունը եւս մեկ անգամ հայտարարում է լրացուցիչ տնտեսական պատժամիջոցների եւ մուտքի սահմանափակումների մասին ընդդեմ Ռուսաստանի եւ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների, հատկապես Ղրիմում»,- նշել է Կանադայի վարչապետն Ուկրաինայի դեսպանի հետ հանդիպման ընթացքում նախքան Սթիվեն Հարփերի՝ մարտի 22-ին կայանալիք այցը Կիեւ:

Կանադայի վարչապետը հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել ճնշում գործադրել ռուսական կողմի վրա: «Եվ մենք պետք է շարունակենք պատժամիջոցներն ու քայլեր ձեռնարկենք, որպեսզի հետ համոզենք նմանատիպ պահվածքից: Այն, ինչ արեց պուտինյան ռեժիմը, անընդունելի է եւ անհանդուրժելի»,- ընդգծել է Սթիվեն Հարփերը: