Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական կանխադրույթներից մեկն է չմիջամտելու սկզբունքը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում ՉԺՀ դեսպան Չժան Սիյունը Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Հանդիպման ընթացքում շեշտը դրվել էր Ղրիմի Ինքնավար Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման դիվանագիտական ուղիների որոնման վրա՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ պետական ինքնիշխանության պաշտպանության հիման վրա: Խոսքն այդ գործում միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԿ-ի ներուժի օգտագործումն էր: ՄԱԿ Անվտանգության Խորհրդի կողմից մարտի 15-ին Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւի նախագծի քննարկաման ենթատեքստում ՉԺՀ դեսպանը հաղորդել էր, որ Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական կանխադրույթներից մեկն է չմիջամտելու սկզբունքը: Հայտնել էին չինական կողմի ավանդական մոտեցումների հանդեպ ըմբռնման մասին եւ հույս Ուկրաինայի հանդեպ ՉԺՀ դիրքորոշման հետագա ակտիվացման մասին: Հաստատվել էր նաեւ Ուկրաինայի պատրաստականությունը խնդիրը կարգավորել ՌԴ հետ երկխոսության ճանապարհով:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ռուսաստանտ վետո էր դրել ՄԱԿ ԱԽ բանաձեւի վրա, որը քննադատում էր Ղրիմի՝ Ուկրաինայից առանձնացման վերաբերյալ հանրաքվեն: ՄԱԿ ԱԽ 15 անդամներից 13-ը կողմ էին քվերակել, Չինաստանը ձեռնպահ էր մնացել, Ռուսաստանը դեմ էր քվեարկել:




























