Ղրիմի կոնֆլիկտում ռազմական ագրեսինա բացառված է: Այդ մասին ասվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարության մեջ, հաղորդում է գերմանական «Քրիստոնյա-դեմոկրատական միության» կուսակցության կայքը:
Հայտարարության մեջ Մերկելը բացառել է Ղրիմի կոնֆլիկտում ռազմական ագրեսիայի հնարավորությունը: «Հակամարտությունը ռազմական ճանապարհով չի լուծվի»,- հայտարարել է նա: Ճգնաժամից ելք պետք է որոնե եվրոպացի գործընկերների հետ միասին, հավելել է նա: Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խնդրի առարկա չպետք է դառնա:
Կառավարությունը հանդես է գալիս հակամարտության լուծման կողմից՝ Ռուսաստանի դեմ պատժամիոցների եւ Ուկրաինային տնտեսկան օգնության հետ միասին: ԵՄ-ն հանդես է գալիս դիտորդական առաքելության եւ միջազգային կոնտակտային խմբի ստեղծման կողմից, որը պետք է համակարգի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսությունը:
Գերմանիայի կանցլեր խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի համար անկայունության շրջանում հուսալի գործընկեր չդարձավ՝ որպես պատմական, մշակության եւ տնտեսական բնույթի հարեւան.,- հայտարարել է նա: Ուժի իրավունքը հակադրված է իրավունքի ուժին, հավելել է նա:
Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կավելանան, եթե առաջիկա օրերին բանակցություններում առաջընթաց չգրանցվի: Պատժամիջոցները ներառելու են մուտքի արգելքներ եւ հաշիվների սառեցում: Ծրագրվում են ավելի խիստ պատժամիջոցներ: Մեզանից ոչ ոք նման միջոցների չի ցանկանում, սակայն մենք պատրաստ ենք դրանց, եթե այլապես հնարավոր չէ»,- հայտարարել է Մերկելը:
«Եթե Ռուսաստանը շարունակի իր կուրսը, աղետ միայն Ուկրաինայի համար չի լինի: Դրանով Ռուսաստանն ինքն իրեն կվնասի՝ եւ քաղաքականապես, եւ տնտեսապես»,- հայտարարել է Մերկելը:



























