«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պարոն Աբրահամյան, երեկ Մոսկվայում հանրահավաք էր՝ ի պաշտպանություն Ղրիմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության, եւ այդ հանրահավաքի կազմակերպիչներից մեկն էլ դուք էիք։ Ինչո՞ւ եք պաշտպանում այդ քաղաքականությունը եւ որն է ձեր դիրքորոշումը այդ հարցում։

Ես կազմակերպիչ չեմ, բայց ես կողնակից եմ մեր նախագահի քաղաքականությանը, որովհետեւ այդ քաղաքականությունն ավելի արդյունավետ ու օգտակար է Ռուսաստանում հայ համայնքի համար։ Ինչ մնում է Ուկրաինայի եւ Ռուսաստանիի հարաբերություններին, դա քաղաքական խնդիր է, հայերի միությունն ընդհանրապես չի զբաղվում քաղաքական խնդիրներով։

Ասում եք՝ չի զբաղվում, բայց միեւնույն ժամանակ Ղրիմի հարցով հանրաքվեի եք մասնակցում։

Ռուսաստանի հայերի միության գործը, հայերի միության նախագահի գործը խաղաղությունն ու համերաշխությունն է Ուկրաինայի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ։ Մեր գործն այն է, որ երկուսը միասին խաղաղ ձեւով, բանակցությունների միջոցով բոլոր խնդիրները լուծեն։ Եթե բանակցությունները արդյունքներ չեն տվել, պետք է նորից սկսել։ Ինչ վերաբերում է Ղրիմին, դա Ղրիմի ժողովրդի իրավունքն է, եւ պետք է հարգել այդ հանրաքվեն եւ դրա արդյունքները։

Ղրիմի հանրաքվեն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Ղարաբաղի հարցի վրա։

Ինձ թվում է, սա շատ լավ օրինակ է, որ մենք ընդունենք Ղարաբաղի անկախությունը։ Եթե վաղը Ղարաբաղը ցանկանա մտնել Հայաստանի կազմ, մենք պետք է հարգենք այդ ընտրությունն էլ եւ անմիջապես ընդունենք Դա նորմալ երեւույթ է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում