Ֆրանսիան կարող է դիտարկել Ռուսաստանին «Միստրալ» ռազմանավերի վաճառքը  չեղյալ հայտարարելու տարբերակը`  Ուկրաինայում իրավիճակի հետագա լարվածության դեպքում:  Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:

««Միստրալ» ռազմանավերի վաճառքը  չեղյալ հայտարարելու հնարավորությունն ընդգրկված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ փուլի ցանկում: Ներկայումս մենք երկրորդ փուլում ենք, - ասել է նախարարը: - Ֆրանսիան կարող է դիտարկել ռազմանավերի վաճառքը չեղյալ հայտարարելու տարբերակը:   Սակայն այս դեպքում Ֆրանսիան մտադիր չէ միայնակ գործել. նա  Մեծ Բրիտանիային կխնդրի համարժեք գործողություն իրականացնել` Լոնդոնում ռուս օլիգարխների ունեցվածքի հարցում»:

«Պատժամիջոցներին պետք է մասնակցեն բոլորը», - ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարարը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: