Ճապոնիայի ափերում երկու նավի բախվումից հետո անհետացել է ինը մարդ։ Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 18-ի գիշերը` Կանագավա պրեֆեկտուրայի տարածքում: Բախվել են Պանամայի դրոշի տակ լողացող Beagle-3 բեռնանավը եւ հարավկորեական Pegasus Prime-ը:

Beagle-3 նավում Չինաստանի 20 քաղաքացի է եղել, հաջողվել է փրկել նրանցից միայն 11-ին:  Հարավկորեական նավը չի վնասվել: Պարզվում են վթարի հանգամանքները եւ պատճառները: