ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ին Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի:
«ԳԱ-ի նախագահ Ջոն Էշը նամակ է ուղարկել անդամ երկրներին` հրավիրելով մարտի 20-ին կայանալիք նիստին», — հայտնել է ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
Նիստն անցկացվում է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեեւի պաշտոնական հարցմամբ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, նախօրեին հաղորդվել էր, որ Ուկրաինայի ԱԳՆ-ում չեն բացառում ՄԱԿ-ի ԳԱ-ին դիմելը` Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ նիստ հրավիրելու խնդրանքով:
«Այդպիսի տարբերակ նույնպես քննարկվում է: ՄԱԿ-ի ԳԱ-ին դիմելու նպատակահարմարությունը եւ ժամանակավոր շրջանակները կսահմանվեն ստեղծվող իրավիճակին համապատասխան» — մարտի 17-ին Կիեւի ճեպազրույցում ասել էր ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության բաժնի պետ Եվգենի Պերեբիյնիսը:
Հիշեցնենք, մարտի 15-ին Ռուսաստանը վետո էր դրել ՄԱԿ-ի ԱԽ-ում Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայացրած բանաձեւին:




























