Վենեսուելայի զինվորական ստորաբաժանումները նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանով մտցվել են երկրի մայրաքաղաքում ընդդիմության հիմնական հենակետերից մեկը՝ Չակաո շրջանը:
Այդ գործողությունը երկրի իշխանությունները կոչել են «ազատագրում», մինչդեռ Չակաոյի ղեկավար ընդդիմադիր Ռամոն Մուչաչոն կտրականապես դեմ է նման միջոցներին:
Մինչ այդ, Ամերիկայի խորհրդարանական ժողովրդավարական դաշինքի մեջ ներառված 13 երկրների օրենսդիրներ պատրաստվում են դիմել Հաագայի միջազգային դատարան՝ հայց ներկայացնելով Վենեսուելայի նախագահի դեմ՝ կապված երկրում ընթացող ցույցերի ընթացքում մարդու իրավունքների հնարավոր խախտումների հետ: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը:
Հիշեցնեն, որ Վենեսուելայում հակակառավարական ցույցերը սկսվել են փետրվարին, երբ տարբեր քաղաքներում փողոցներ էին դուրս եկել դժգոհ ուսանողները: Ակցիաները խստորեն ճնշվել էին իշխանությունների կողմից, ակցիաների բազմաթիվ մասնակիցների ձերբակալել են:
Անկարգությունների ընթացքում, ընդհանուր առմամբ, 28 մարդ է մահացել, եւս 365 մարդ տուժել է:




























