Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Միխայիլ Բուրլան խնդրում է դիտարկել չճանաչված հանրապետության՝ Ռուսաստանի կազմում ներառվելու հարցը: Նման խնդրանքով նա դիմել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին:
Հաղորդվում է, որ դիմումը ստացվել է, որպես արձագանք «Սպրավեդլիվայա Ռոսիայի» օրինագծին՝ կապված ՌԴ-ին նոր տարածքների միանալու կարգը պարզեցնելու հետ:
Բուրլան հիշեցրել է, որ 2006-ին Մերձդնեստրում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է ընտրողների 97,2 տոկոսը: Առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ռուսական օրենսդրությունը մերձդնեստրյանի մի մասը դարձնելու վերաբերյալ սահմանադրական օրինագիծ: Պետական լեզուն ռուսերենն է: Մերձդնեստրում բնակվում է 200 հազար ռուսաստանցի:
Մերձդնեստրի վիճակը կարող է բարդանալ, եթե Մոլդովան, որը ԵՄ հետ Ասոցացման հաաձայնագիր է ստորագրել, սահմանափակող տնտեսական միջոցները ընդունի, փոխանցում է «Ռոսբալթը»:




























