Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավարեցրել է ռուս-ղրիմական պայմանագրի նախագիծը` Հանրապետությունը ՌԴ կազմում ներառելու վերաբերյալ: Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը, որը ստորագրվել է մարտի 17-ին, հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Առավոտյան ՌԴ նախագահը տեղեկացրել է խորհրդարանի երկու պալատներին ու կառավարությանը՝ Ղրիմի Հանրապետության խորհրդարանի ու Սեւաստոպոլ քաղաքի Օրենդիր հավաքի՝ ՌԴ կազմում ներառվելու ցանկության մասին:

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 15:00-ին նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդես կգա պատգամավորների, Դաշնության խորհրդի անդամների, երկրի մարզերի ղեկավարների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջ՝ կապված Ղրիմի ու Սեւաստոպոլի հանրաքվեի ու ՌԴ կազմում ներառվելու նրանց ցանկության հետ: