Արքայազն Ուիլյամը հերքել է Քեյթ Միդլթոնի հղիության մասին տարածված ասեկոսեները: Սուրբ Պատրիկի օրվա տոնակատարության ընթացքում արքայազնը հայտարարել է, որ արքայական զույգը գոհանում է մեկ երեխայով եւ մոտ ապագայում երեխաներ ունենալու մտադրություն չունի, հայտնում է The Daily News-ը:

Արքայազն Ուիլյամը չի բացառել, որ մի գեղեցիկ օր զույգը կորոշի կրկին երեխա ունենալ:

«Այս պահին մեկ երեխան բավական է», - հավելել է արքայազնը:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ գրել էին Քեյթ Միդլթոնի երկրորդ հղիության մասին: