«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովն ասել է, որ հպարտությամբ է հայտնաբերել իր անունը Եվրամիության «սեւ ցուցակում», ըստ որում, նա ընդգծել է, որ արտերկրում հաշիվներ կամ անշարժ գույք չունի:

«Այսօր, չեմ կասկածում, որ Պետդուման միաձայն կողմ կքվեարկի Ղրիմի՝ ՌԴ-ին միանալուն: Դե, թող բոլոր պատգամավորներին ներառեն այդ ցանկում: Ծիծաղելի է, երբ մեզ փորձում են վախեցնել՝ սպառնալով ակտիվներ ու հաշիվներ սառեցնելով...Ես արտերկրում անշարժ գույք ու հաշիվներ չունեմ, թող սառեցնեն ինչքան ուզում են»,-ասել է Միրոնովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: