Ոստիկանության Արաբկիրի բաժնում մարտի 15-ին, ժամը 18.00-ին, հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում վիճաբանություն է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ 1963 թ. ծնված Ալբերտ Գ.-ն ժամը 18.00-ին Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել 1969 թ. ծնված Հակոբ Մ.-ի մարմնի տարբեր մասերին, ապա դանակով հարվածել նախաբազկին:
Հակոբ Մ.-ն հրավիրվել է ոստիկանության բաժին, սակայն ալկոհոլային հարբածության պատճառով նրանից հաղորդում չի ընդունվել:
Նույն օրը, ժամը 18.15-ին, նշված վայրից բերման ենթարկված Ալբերտ Գ.-ի խուզարկությամբ հայտնաբերվել է խոհանոցային դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:




























