Սեւաստոպոլը չի ցանկանում խզել Կիեւի հետ տնտեսական կապերը ու առաջարկում է պայմանավորվել, Սեւաստոպոլի քաղխորհրդի արտահերթ նստաշրջանի ժամանակ հայտարարել է «ժողովրդական քաղաքապետ» Ալեքսեյ Չալին:

Ըստ որում, նա ընդգծել է, որ, այնուամենայնիվ, Սեւաստոպոլը այլ իրավասության տակ կհայտնվի, այդ պատճառով էլ քաղաքապետը հուսով է, որ լինելու մեղմ անցումային շրջան, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Մենք չենք «տորպեդավորելու»: Մենք փորձելու ենք այս փուլն այնպես անցնել, որպեսզի հակամարտության երկու կողմերում էլ մարդիկ հնարավորինս քիչ տուժեն»,-ընդգծել է Չալին: