ՌԴ Պետդուման ընդունել է  «Ղրիմի իրավիճակի մասին» հայտարարության նախագիծ, կողմ են եղել 441 պատգամավորներ, մեկը՝ ձեռնպահ:

Նախագիծը ներկայացրել էին խորհրդարանական բոլոր չորս խմբակցությունների ղեկավարները եւ խորհրդարանի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

Հայտարարության տեքստում խորհրդարանի ստորին պալատը զորակցություն է հայտնում Ղրիմի ժողովրդին եւ ՌԴ-ին միանալու նրանց ցանկությանը: «Ողջունելով Ղրիմի ժողովրդի կամարտահայտումը մարտի 16-ի հանրաքվեում, Պետդուման կարծում է, որ Ղրիմում գործող պետական իշխանական մարմինները կսատարեն հանրապետությունում միջկրոնական համաձայնագրին եւ բազմալեզվությանը», - ասված է փաստաթղթում:

Պատգամավորները վստահեցնում են, որ կաջակցեն Ղրիմի սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ անցումային շրջանում դրա բնակչության բարեկեցությանը:

«Պետդուման կնպաստի Ղրիմի տարածքում գտնվող բոլոր անձանց անվտանգության ապահովմանը՝ անկախ նրանց քաղաքացիությունից, ազգությունից եւ կրոնական պատկանելությունից, նրանց իրավունքների եւ ազատությունների պահպանմանը», - ընդգծված է հաղորդագրությունում, մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: