Մարտի 18-ին նախատեսված է ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակության այցը Ուկրաինա՝ Մայք Ռոջերսի գլխավորությամբ: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Եվգենի Պերեբեյնոսը:
«Մարտի 18-20-ին Ուկրաինա կժամանի ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակությունը՝ Մայք Ռոջերսի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ», - հայտնել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Դիվանագետը հավելել է, որ մարտի 19-ից 21-ը նախատեսված է նաեւ ԱՄՆ-ի դեպարտամենտի էներգապաշարների բյուրոյի ղեկավար, հատուկ պատվիրակ Կառլոս Պասկուալի այցը Ուկրաինա, հայտնում է ЛІГА-ն:




























