ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ նախապատրաստել են «Եվրամիության ու ԱՄՆ պատժամիջոցների մասին» հայտարարության նախագիծ, որում իր չհասկացումն է արտահայտում պատժամիջոցային «սր ցուցակների» ի հայտ գալու կապակցությամբ:
«Ժողովրդի կամքը չընդունելը զարմանք է առաջացնում, քանի որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն միշտ էլ ջատագովել են իրենց հավատարմությունը ժողովրդավարության ու կողմ են հանդես եկել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»,-նշվում է փաստաթղթում: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Մենք սկզբունքների առք ու վաճառքով չենք զբաղվում ու ոչ մի պատժամիջոցներից էլ չենք վախենում»,-ընդգծել են պատգամավորները:




























