Ռուսաստանի արեւմտյան ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Մուրմանսկի ու Արխանգելսկի մարզերում, բարեհաջող կերպով անցկացրել են պետական սահմանի պայմանական խախտողներին գրավելու վերաբերյալ զորավարժությունները: Այս մասին հաղորդել է մարզի մամուլի ծառայության պետ, գնդապետ Օլեգ Կոչետկովը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Մամուլի ծառայության պետը նաեւ նշել է, որ առաջիկայում ՀՕՊ ստորաբաժանումները կտեղափոխվեն Աստրախանի մարզում գտնվող Աշուլուկ պոլիգոնը, որտեղ զորավարժությունները կշարունակվեն: