Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը մարտի 22-ին կայցելի Կիեւ, որտեղ հանդիպում կունենա երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ, հայտնում է Կանադայի վարչապետի պաշտոնական կայքը:

Կողմերը կքննարկեն Ղրիմում անջատողական ճգնաժամը եւ այն, թե Կանադան հետագայում ինչով կարող է օգնել Ուկրաինային ստեղծված իրավիճակում, հայտնում է ЛІГА-ն:

Հիշեցնենք, Կանադան պատժամիջոցներ էր սահմանել ռուսաստանցի յոթ եւ ղրիմցի երեք պաշտոնյաների նկատմամբ: