Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները մարտի 16-ին, ժամը 11.10-ին, Փամբակ գյուղի վարչական տարածքից, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Դավիթ Ղ.-ին: Մեքենան բեռնված է եղել փայտանյութով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը խոստովանել է, որ Եղեգնուտ գյուղի անտառպետության տարածքից բենզասղոցով ապօրինի հատել է 4 հաճարենի եւ ցանկացել տեղափոխել Գյումրի:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:




























