Մարտի 17-ին, ժամը 23.20-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի դիմաց իրար են բախվել «Պորշ» «Ռենո» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:

Վթարից հետո «Պորշ»-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել նշված հասցեում գործող խանութ-սրահի ապակիներին:

Պատահարի հետեւանքով «Ռենո»-ի եւ «Պորշ»-ի վարորդները, «Օպել»-ի եւ «Ռենո»-ի ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: