Վարդենիս-Մարտունի ճանապարհի 19 կմ-ին մարտի 17-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի ծառերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մարտի 17-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Նորապատ-Ալաշկերտ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մարտի 17-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 6-րդ կ/մ-ին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա է ընկել ձորը եւ կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մարտի 17-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձոր-Սպիրակ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի ուղեւորը ստացել է մարմնական վնասվածքներ: Շտապօգնության խմբի կողմից նա տեղում բուժօգնություն է ստացել:
Մարտի 17-ին, ժամը 18 50-ի սահմաններում, Չարենցավան-Կարենիս ճանապարհի 1-ին կմ-ին «Վոլքսվագեն-Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան է բախվել ճամփեզրյա բետոնե արգելապատնեշին, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:



























