ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու ու Թեքսասից հանրապետական կոնգրեսական Ռոն Փոլը՝ սենատոր Ռենդ Փոլի հայրը, քննադատել է երկրի նախագահ Բաչաք Օբամայի վարչակազմի դիրքորոշումը՝ կապված Ուկրաինայի ու Ղրիմի իրադարձությունների հետ:

Երեքշաբթի USA Today պարբերականը հրապարակել է նրա հոդվածը՝ «Ղրիմը անջատվում է, ի՞նչ կա դրա մեջ» անվամբ: «Ամերիկայի ձայնը» ներկայացնում է որոշ հատվածներ այդ հոդվածքից.

«Անցած հանգստյան օրերին Ղրիմը քվեարկել է այն հարցի շուրջ, արդյոք ցանկանում են որպես նքնավար միավոր մնալ Ուկրաինայի կազմում, թե ցանկանում են միանալ Ռուսաստանին: Այդ կերպ նրանք միացան այն մի խումբ մարզերին ու շրջաններին, որոնք ցանկանում են դուրս գալ կառավարությունների իշխանությունից, որոնք նրանք ռեպրեսիվ են համարում: Վերջին օրինակներից են Շոտլանդիան, Կատալոնիան ու Վենետիկը:

Սակայն այս դեպքերում անջատողական գործընթացները ընթանում են գրեթե աննկատ, միչդեռ Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն զայրացրել է ԱՄՆ ու ԵՄ պաշտոնյաներին:

Ի՞նչ կա դրանում: Ղրիմի հանրաքվեի հակառակորդները սովորաբար նշում են հանրաքվեի անօրինականությունը: Սակայն ինքնորոշման գաղափարը կենտրոնական դրույթ է միջազգային իրավունքում: ՄԱԿ-ի Կանոնադրության առաջին հոդվածը հստակորեն նշում է, որ այդ կազմակերպության նպատակն է զարգացնել «ազգերի միջեւ բարեկամական հարաբերությունները՝ իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման սկզբունքները հարգելու հիման վրա»:

Ինչո՞ւ է ԱՄՆ-ին հուզում այն հարցը, թե ինչ դրոշ է ծածանվելու ամերիկայն տարածքներից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող փոքրիկ հողակտորի վրա:

Քննադատները մատնանշում են Ղրիմի ռուսական «օկուպացիան» ՝ որպես վկայություն, որ քվեարկությունը չէր կարող արդար լինել: Որտե՞ղ էին այդ մարդիկ, երբ ամերիկյան զորքերի կողմից օկուպացված Իրաքում տեղի ունեցած ընտրությունները «ժողովրդավարության հաղթանակ» էին հռչակվել:

Հնրաավոր է, որ ուկրաինական կառավարության հակասահմանադրական պաշտոնանկությանը սատարող ամերիկացի պաշտոնյաները պետք է իրենց քներգիան ուղղեն ուսումնասիրելու մեր սեփական Սահմանադրությունը, որը ԱՄՆ կառավարությանը թույլ չի տալիս պաշտոնանկ անել այլ երկրկրների կառավարությունները ու միլիարդավոր դոլարներ ուղղել Ուկրաինային շտապ օգնություն ցուցաբերելուն»: