Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել Թուրքիայում ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի փաստաբանների հայցի հետ կապված։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ը Աբդուլլահ Օջալանի փաստաբանների կողմից ներկայացված հայցի հիման վրա որոշում են կայացրել, որ Թուրքիան Օջալանի հետ կապված խախտել է մարդու իրավունքների մի շարք կետեր։
Եվրադատարանում 3 դեմ, 4 կողմ ձայների հարաբերակցությամբ ընդունված որոշման մեջ նշվել է, որ Թուրքիան Օջալանի նկատմամբ չի ապահովել կալանավորի իրավունքները, չի ապահովել բանտի պայմանները եւ ցմահ ազատազրկման որոշման մեջ չի ամրագրել նրան որեւէ դեպքում ազատ արձակելու դրույթը։
Նշենք, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։


























