Փրկարար ծառայությունը մարտի 18-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան-Ախթամար ավտոճանապարհին` «Մաշտոցներ» եկեղեցու մոտակայքում, ձնաբքի պատճառով արգելափակվել է «Մերսեդես» մակնիշի 14ԼՕ155 պետհամարանիշի ավտոմեքենան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:




























