Ղրիմի՝ Ռուսաստանից կողմից ֆինանսական աջակցության տեսքով ստացված առաջին օգնությունը տրամադրվել է ոչ դաշնային բյուջեից, հայտարարել է ֆինանսների նախարար Անտոն Սուլիանովը:
«Դա Կրասնոդարի երկրամասի հարեւանական օգնությունն է»,-ասել է նա լրագրողների՝ պատասխանելով խնդրանքին՝ մեկնաբանելու Ղրիմի պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ ՌԴ-ից առաջին գումարային միջոցներն արդեն ստացվել են, փոխանցում է Ինտերֆաքսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղրիմը խնդրել էր Ռուսաստանին տնտեսական աջակցություն տրամադրել՝ 6 մլրդ դոլարի չափով: Ինչպես պարզաբանել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, դրանցից 1մլրդ-ն կծախսվի բյուջեի դեֆիցիտը ծածկելու վրա: Մնացած հինգ միլիարդը ռուսական ընկերությունների ներդրումային ծրագրերն են, եւ դրանք կմեկնարկեն միայն այն դեպքում, եթե դրանք շահավետ լինեն:




























