Քալիֆորնիական Բերբանք քաղաքից մի հայ է ձերբակալվել՝ կապված դանակահարության հետ, որի արդյունքում երկու մարդ ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Ինչպես գրում է «Burbank Leader»-ը, 24-ամյա Էրիկ Պետրոսյանը կալանավորվել է՝ մահացու զենքով հարձակում կատարելու կասկածանքով: Պետրոսյանն ազատ է արձակվել 30 հազար դոլար գրավի դիմաց ու պետք է հաջորդ ամիս կանգնի դատարանի առաջ:

Երկու տուժածներն էլ, որոնք քսան տարեկան են, դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց են տեղափոխվել: Տղմարդկանցից մեկին շտապ վիրահատություն են կատարել: Դեպքի վայր ժամանելով՝ ոստիկանները զոհերին հայտնաբերել էին նրանցից մեկի տան մոտ կայանված ավտոմեքենայում: Սակայն հաղորդվում է, որ դանակահարությունը այդտեղից մի քանի թաղամաս հեռու է կատարվել: