Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Թաիլանդի Թագավորություն՝ Բանգկոկ, մասնակցելու «Դատական կատարողների առաջին Ասիա-Եվրոպա հանդիպում» թեմայով համաժողովին:
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների համանուն ծառայությունների պատվիրակությունները:



























