Ուկրաինայում հեղաշրջում կատարած գլխավոր անձինք ազգայնականներ, ռուսաֆոբներ, ծայրահեղականներ էին, հենց նրանք են որոշում երկրի ներկայիս կյանքը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատգամավորներին ու Ռուսաստանի շրջանների ղեկավարներին ուղղված ելույթում:
«Ընտրություննեը հենց դրա համար են, որպեսզի իշխանափոխություն տեղի ունենա: Սակայն նրանք, ովքեր կանգնած են Ուկրաինայում վերջերս տեղի ունեցած իրադարձությւոնների հետեւում, այլ նպատակներ էին հետապնդում: Նրանք պետական հեղաշրջում էին նախապատրաստում՝ հերթականը: Ծրագրում էին զավթել իշխանությունը՝ ոչնչի առաջ կանգ չառնելով: Գործի էին դրվել ահաբեկչությունը, սպանությունները, ավերածությունները: Հեղաշրջման գլխավոր իրագործողները ազգայնականներ, ռուսաֆոբ նեոնացիստներ ու հակասեմիթականներ են»:




























