Նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վալերի Կոնստանտինովը եւ Սեւաստոպոլի «ժողովրդական քաղաքապետ» Ալեքսեյ Չալին պայմանագիր են ստորագրել՝ ՌԴ-ի կազմին հանրապետության միանալու վերաբերյալ: Պայմանագրի ստորագրման արարողությունը կայացել է Կրեմլում:
«Հիմնվելով հանրաքվեի արդյունքների, ժողովրդի կամքի վրա՝ Դաշնության խորհուրդ եմ մտցնում ՌԴ-ի կազմում երկու նոր միավոր ընդունելու մասին օրինագիծը», - հայտնել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Խնդրում եմ Դաշնության խորհրդում քննարկել ՌԴ-ի կազմ երկու նոր միավոր ընդունելու մասին սահմանադրական օրենքը. Ղրիմի Հանրապետությունը եւ Սեւաստոպոլ քաղաքը», - հայտարարել է Պուտինը, նշելով, որ ռուսաստանցիների 92%-ը կողմ են Ղրիմի միացմանը Ռուսաստանին:




























