Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր՝ մարտի 18-ին, կայացել է հեռական ուսուցման «Լրագրություն» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձման արարողությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ժուռնալիստիկայի ֆակուլտետից:
Շրջանավարտների թվում էին «Հ1» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Ալեքսանդր Ենոքյանը, «Հ2» հեռուստաըներության մեկնաբան Արմեն Չիբուխչյանը, տպագիր եւ առցանց մամուլի աշխատակիցներ:
Շրջանավարտներին դիպլոմներ են հանձնել եւ շնորհավորել ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ամբիոնների վարիչներ Դավիթ Պետրոսյանը եւ Մուշեղ Հովսեփյանը, ֆակուլտետի դասախոսները: «Ձեզանից շատերն արդեն գործող լրագրողներ են: Համոզված եմ՝ միշտ հավատարիմ եք մնալու լրագրողական էթիկային եւ լրագրության այն սկզբունքներին, որոնք փոխանցեցինք ձեզ համալսարանում ուսանելու տարիներին»,- նշել է դեկան Մարտիրոսյանը:




























