ՌԴ նախագահի խորհրդական Վլադիսլավ Սուրկովը հայտարարել է, որ շատ հանգիստ է վերաբերվում իր նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին: Դա նրա համար «քաղաքական «Օսկար» է «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում:
«Ես համարում եմ, որ դրանք շատ հարմարավետ պատժամիջոցներ են, եւ ես այդ առումով ոչ մի խնդիր չեմ զգում: Դա ինձ չի անհանգստացնում, հակառակը, ես դրանով հպարտանում եմ, քանի որ դա յուրօրինակ «քաղաքական «Օսկար» է «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում»,-ասել է Սուրկովը:
Նա հավելել է, որ Ամերիկայում եղել է ընդամենը 3-4 անգամ, եւ ոչ մի կիաստ մնացած գործ չունի ԱՄՆ-ում, հաղորդում է RT-ն:




























