Ֆինանսների նախարարությունը կարեւորում է հասարակական կազմակերպությունների մասնակցությունը գնումների բողոքարկման խորհրդի աշխատանքներին եւ հրավիրում համագործակցության՝ համարելով ՀԿ-ների ներկայությունը բողոքարկման գործընթացի թափանցիկությունն ու անաչառությունը ապահովելու լրացուցիչ նախապայման:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե խորհրդի կազմում թեկնածություն առաջադրելու նպատակով ֆինանսների նախարարությունը դիմել է շուրջ 100 հասարակական կազմակերպությունների, որոնցից հինգն արդեն արձագանքել են եւ աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն հայտնել:

Շահագրգիռ բոլոր կազմակերպությունները գնումների բողոքարկման խորհրդում ներգրավվելու համար կարող են դիմել ՀՀ ֆինանսների նախարարության Գնումների աջակցման կենտրոն: