Ուկրաինայի դեպքում արեւմտյան գործընկերները սահմանն անցան, իրենց կոշտ պահեցին, անպատասխանատու եւ ոչ մասնագիտական: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով ՌԴ Դաշնային խորհրդին:
«Մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ Ռուսաստանին զսպելու ուղղությամբ XVIII, XIX, XX դարերում արեւմտյան երկրների վարած քաղաքականությունը կա նաեւ այսօր: Մեզ մշտապես փորձում են նեղը գցել այն բանի համար, որ մենք մեր տեսակետն ունենք եւ փորձում ենք առաջ տանել այն»,- ասել է նա:
«Անհրաժեշտ է վերջ տալ հիստերիային, հրաժարվել «սառը պատերազմի» հռետորաբանությունից, եւ ճանաչել ակնհայտ փաստը՝ Ռուսաստանն ինքնուրույն պետություն է, այն ունի իր ազգային շահերը, որոնք պետք է հաշվի առնել եւ հարգել», - հայտնել է նա իր ուղերձում:
Պուտինն ԱՄՆ-ին եւ նրա համախոհներին մեղադրել է աշխարհի ճակատագիրը վճռելու իրավունքն իրենց վերապահելու, «ով մեզ հետ չէ, մեզ դեմ է» սկզբունքով դաշինքներ ստեղծելու մեջ՝ ընդ որում արհամարհելով ՄԱԿ-ի որոշումները:
«Երկբեւեռ աշխարհի փլուզումից հետո, աշխարհի ճակատագրերը վճռելիս իրավացի են միայն նրանք, նրանք ուժ են գործադրում ինքնիշխան պետությունների վրա, «ով մեզ հետ չէ, մեզ դեմ է» սկզբունքով դաշինքներ ստեղծում, ընտրում միայն իրենց հարկավոր ՄԱԿ-ի որոշումները եւ արհամարհում մյուսները», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Նա հիշեցրել է Բելգրադի ռմբակոծությունների մասին, «չնայած ԱԽ-ն նման բանաձեւ չուներ», Իրաքի, Աֆղանստանի, Լիբիայի մասին, երբ «ոչ թռիչքային գոտու փոխարեն»՝ օդից հարվածներ էին սկսվել:
«Ծաղկային հեղափոխությունները քաոսով ավարտվեցին, բռնություններով, «Արաբական գարունը» վերածվեց «Արաբական ձմռան», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:




























