Հայ-ռուսական սլավոնական համալսարանում մարտի 15-ին տեղի է ունեցել «ԱՅՍԵԿ» հասարակական երիտասարդական կազմակերպության «Երիտասարդները դեպի Բիզնես»  ֆորումը (Youth to Business Forum): Ֆորումի շրջանակում «Ռոստելեկոմ»  ընկերությունը հանդես է եկել, որպես գլխավոր գործընկեր եւ հովանավոր: Առաջին երիտասարդական բիզնես ֆորումի ընթացքում մասնագիտական ուղղորդման փորձով ելույթ է ունեցել «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Ռոստելեկոմ»-ի հանրային կապերի բաժնից,  ավելի քան 120 մասնակիցներ` ուսանողներ եւ նորավարտ մասնագետներ հնարավորություն են ստացել ծանոթանալ Ռոստելեկոմ ընկերության շուկայում կայանալու հաջողության փորձին, ինչպես նաեւ առաջնորդության եւ մասնագիտական զարգացման հմտություններին: Գործնական սեմինարի ընթացքում Ռոստելեկոմ ընկերության Մեդիակոնտենտի մշակման գծով մասնագետ` Արմեն Մխիթարյանը երիտասարդներին ներկայացրեց «Ճանապարհորդություն դեպի հաջողություն»թեման, կիսվեց իր մասնագիտական փորձով, մասնավորապես, առանձնակի ուշադրություն հրավիրելով մեխանիզմների վրա, օրինակ ինչպես ձեւավորել ապագայի տեսլական, քաղել լավագույնը ստացած կրթությունից, ձեռք բերել մասնագիտական փորձ ուսման ընթացքում, եւ ի վերջո միացնելով կրթությունը եւ մասնագիտական փորձը ճիշտ ներկայանալ: «Ռոստելեկոմը կշարունակի լինել երիտասարդների մասնագիտական զարգացմանը նպաստող նախագծերի կողքին, մշտապես նոր հնարավորություններ ընդձեռելով նրանց մասնագիտական ներուժի ամրապնդման եւ զարգացման հարցում»-նշել է Ռոստելեկոմ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: