Մոլդովայի կազմում ընդգրկված Գագաուզիայի Ինքնավար Հանրապետության խորհրդարանը ազգային գվարդիայի ձեւավորման որոշում է կայացրել, որը կարող է հանրապետության բանակի նախատիպը դառնալ, հայտնում է Gagauzinfo.MD-ն:

Ազգային գվարդիայի ձեւավորման որոշումը կայացրել են Գագաուզիայի Ժողովրդական ժողովի պատգամավորները, որոշմանը կողմ են քվեարկել խորհրդարանի 35 պատգամավորներից 25-ը:

Ժողովրդական դրուժինաների պարտականությունների մեջ է մտնելու տարածաշրջանում կարգուկանոն ապահովելը, նրանք փոխարինելու են Մոլդովայի ոստիկանությանը: 

Նշենք  նաեւ, որ մարտի 17-ին Մոլդովայի խորհրդարանում Գագաուզիայի հատուկ կարգավիճակի վերաբերյալ սահմանադրական խնդիրները քննարկելու աշխատանքային խումբ էր ստեղծվել:

Հիշեցնենք, որ 1994թ.-ից Գագաուզիան ինքնավար է՝ Մոլդովայի Հանրապետության կազմում: Դրա բնակչությունը 150 հազար մարդ է,  որից  82%-ը գագաուզներ են:

2014թ. փետրվարի 2-ին ինքնավար հանրապետության իշխանությունները հանրաքվե էին անցկացրել, որի ընթացքում  ընտրողների  98%-ն աջակցել էր ՄՄ-ին անդամակցությանը եւ կողմ քվեարկել  «ինքնավարության վայր դրած կարգավիճակին», որը նրան իրավունք էր տալիս դուրս գալ Մոլդովայի կազմից՝ անկախության կորստից հետո:

Իր հերթին Քիշնեւը արգելել էր պետական նշանակության հարցերով հանրաքվեները, ինչպես նաեւ չեղյալ էր հայտարարել Գագաուզիայի հանրաքվեն: